ՄիջազգայինՔաղաքական
Ռուսաստանը նախկին արտգործնախարարին օտարերկրեայ գործակալ է յայտարարել

«ԱԼԻՔ»-Ռուսաստանի արդարադատութեան նախարարութիւնը երկրի նախկին արտգործնախարար Անդրէյ Կոզիրեւին օտարերկրեայ գործակալ է յայտարարել։
Նշւում է, որ Կոզիրեւը ոչ հաւաստի տեղեկատւութիւն է տարածել Ռուսաստանի իշխանութիւնների կայացրած որոշումների եւ նրանց վարած քաղաքականութեան մասին, ինչպէս նաեւ սխալ տեղեկութիւններ, որոնք ուղղւած են եղել ՌԴ Զինւած ուժերի բացասական կերպարի ձեւաւորմանը:
Նշւում է, որ նա դէմ է արտայայտւել Ուկրաինայում յատուկ ռազմական գործողութեանը։ Փոխգործակցում է արտասահմանեան հարթակների հետ, ապրում է Ռուսաստանի Դաշնութեան սահմաններից դուրս։
Լուրը հաղորդում է news.am-ը: