ՄիջազգայինՔաղաքական
Բոլթոն. «Թրամփը ցանկանում է Խաղաղութեան Նոբելեան մրցանակ ստանալ»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Խաղաղութեան Նոբելեան մրցանակ ստանալ։ Յանուն դրա նա ձգտում է Ուկրաինայում խաղաղութեան հասնել, ասել է Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
«Նրան միշտ զայրացրել է այն փաստը, որ Բարաք Օբաման ստացել է, եւ նա այժմ կարծում է՝ Օբաման ունի, ինչու ես չպէտք է ստանամ»,- ասել է Ջոն Բոլթոնը։
Լուրը հաղորդում է Yerevan.today-ը: