ՄիջազգայինՔաղաքական

Թուրքական դատարանը մերժել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու պահանջով բողոքը

«ԱԼԻՔ» – Թուրքիայի արդարադատութիւնը երկուշաբթի մերժել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին բանտից ազատ արձակելու դիմումը՝ մինչեւ նրա կոռուպցիայի գործով դատավարութեան արդիւնքները, յայտնում է Anadolu-ն։

Ստամբուլի առաջին ատեանի քրէական դատարանը երկուշաբթի որոշում է ընդունել մերժելու Իմամօղլուի փաստաբանների բողոքները՝ որոշելով, որ նրա կալանքը կը շարունակւի, հաղորդում է Anadolu գործակալութիւնը։ Քաղաքապետի շահերը ներկայացնող փաստաբանները պնդում էին, որ Իմամօղլուի նկատմամբ հետաքննութիւնն իրականացւել է իրաւական նորմերի խախտմամբ։ Սպասւում է, որ նրանք կը թարմացնեն իրենց բողոքարկումը։

Իմամօղլուն՝ նշանաւոր ընդդիմադիր գործիչ եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աւելի քան երկու տասնամեակ իշխանութեան գլխաւոր մրցակիցը, կալանաւորւել է մարտի 19-ին եւ չորս օր անց պաշտոնապէս բանտարկւել՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Նրա ձերբակալութիւնը դիտւում է որպէս քաղաքական դրդապատճառներով, որի նպատակն է 2028 թւականին նշանակւած նախագահական ընտրութիւններից առաջ իր հիմնական մրցակցին շեղել:

Քաղաքապետի ձերբակալութիւնը եւ հետագայ պաշտօնանկութիւնը Թուրքիայում հակակառավարական ցոյցերի ամենամեծ ալիքն առաջացրեց վերջին տասնամեակում: Կառավարութիւնը պնդում է, որ դատական համակարգն անկախ է գործում եւ զերծ է քաղաքական միջամտութիւնից։

Related Articles

Back to top button