Վահրամ Բալայեան. «Արցախը հետաքրքիր է աշխարհին եւ այս տեսակէտից՝ Արցախի թեման փակւած չէ»

«Ընդհանրապէս, հայկական Արցախը հետաքրքի՞ր է աշխարհին, թէ» ոչ։ Կարծում եմ, որ հետաքրքիր է եւ այս տեսանկիւնից Արցախի թեման փակւած չէ»,- «Փոփոխւող աշխարհը եւ Հայաստանը» քննարկման եւ «Աշխարհաքաղաքական գրաւիտացիա» գրքի շնորհանդէսի ընթացքում ասել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը։
«Թուրք պարսկական պատերազմի ժամանակահատւածում մենք անընդհատ օժանդակում էինք Պարսկաստանի ու հակաթուրքական ճակատ յայտարարելու նկատառումով, եւ հետագայում արդէն Ռուսաստանի հետ յարաբերութիւնները։ Ի դէպ, ասեմ, որ է 2018 թւականի մայիսին ես Ազգային ժողովի փոխնախագահի կարգավիճակով Իրանում էի եւ որոշ քաղաքական շրջանակների հետ հետաքրքիր հանդիպումներ եղան։ Քննարկում ենք ընդհանրապէս վերաբնակեցման հետ կապւած հարցեր, Արցախ, շատ հարցեր, որոնք մամուլում, իհարկէ, չի քննարկւել, չի խօսւել։
Ես հետեւեալ ձեւով հարցը ներկայացրեցի, որ ոչ, մենք ձեզ հետ միշտ ցանկանում ենք լաւ յարաբերութիւններ ունենալ, պարզապէս, հարցը նրանում է, որ 18-րդ դարից սկսած դուք արդէն ի վիճակի չէիք հակաթուրքական ճակատը ամուր պահել։ Այսինքն՝ իրականում այդպէս է, եւ թուրքերը արդէն մտնում էին այսրկովկաս»,- իր խօսքում նշել է Բալայեանը՝ շարունակելով.
«Մենք յարաբերութիւններ Ռուսաստանի հետ ունեցանք նրա համար, որովհետեւ հակաթուրքական ճակատ պահելու ամենակարեւոր, ամենալաւ միջոցներից, գործիքներից մէկը դա էր։ Դրա համար հէնց Արցախում, Գանձասարում ծնւեց էդ գաղափարը, որ պէտք է յենւել այդ ուժերի վրայ, եւ ստացւեց ինչ-որ ձեւ»։
Արդեօ՞ք Արցախը պէտք է հետաքրքիր լինի Հայաստանին, Բալայեանի համոզմամբ՝ այո, որովհետեւ Արցախը թէ՛ պատմական բոլոր ժամանակահատւածներում, թէ՛ ներկայ ժամանակահատւածում Հայաստանի կեանքում, հայ ժողովրդի կեանքում կարեւոր դերակատարութիւն միշտ ունեցել է։
Arfd.am