ՄիջազգայինՔաղաքական
Habemus Papam. Հռոմի նոր պապը Լէօ 14-րդն է

«ԱԼԻՔ» – Մայիսի 8-ի երեկոյեան Վատիկանի Սիքստինեան կապելլայի ծխնելոյզից սպիտակ ծուխ է բարձրացել, իսկ դա նշանակում է, որ կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին։
Աւելի ուշ կարդինալների ուղեցութեամբ Սիքստինեան կապելլայի պատշգամբում յայտնւել է Նոր պապը՝ ԱՄՆ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեւոն, որը կը կոչւի Հռոմի պապ Լէօ 14-րդ։
Վատիկանը վաղուց չի ունեցել այս անունով պապ։ Վերջին պապը՝ Լէօ 13-րդն, ընտրւել է 1878 թւականին եւ պաշտօնավարել է մինչեւ իր մահը՝ 1903 թւականը։