Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արման Աբովեան. «Սրանց սազանդարները սկսել են համոզել՝ Հիտլերը «պլանաւորում էր» գրաւել Թուրքիան եւ հայերին նւիրել «Մեծ Հայաստան»»

«ԱԼԻՔ» – «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնութեան համահիմնադիր Արման Աբովեանը ֆէյսբուքեան իր էջում նոյնպէս անդրադարձել է Հայաստանի հանրային հեռուստատեսութեան եթերում Արծրուն Յովհաննիսեանի արտայայտած վերջին մտքերին:

«Բայց զգում էք, թէ ինչպէս հետեւողականօրէն սրանք մեզ տանում են Ուկրաինայի եւ Մոլդովայի մահաբեր ճանապարհով դէպի պետական եւ ազգային ինքնասպանութիւն։ Սկզբից Արցախը , յետոյ Եկեղեցին, յետոյ Ցեղասպանութիւնը …իսկ հիմա հասան Մեծ Հայրենական Պատերազմի մասին մեր յիշողութեանը:

Եւ ինչպէս նախորդ դէպքերում, այս անգամ էլ մեր վրայ ազդելու ուղիղ ճանապարհ է ընտրւել սրիկայութիւնը եւ ակնյայտ, անհաւանական, անասնական ՍՈՒՏԸ:

Սրանց սազանդարները արդէն սկսել են համոզել մարդկանց, որ Հիտլերը, ում դոկտրինը ենթադրում էր Թուրքիայի գերակայութիւնը տարածաշրջանում, եւ հետեւաբար հայերի իսպառ բնաջնջումը, պլանաւորում էր «գրաւել Թուրքիային, որպէսզի ստեղծի ու հայերին նւիրի Մեծ Հայաստան»:

Իսկ գիտէք (համաձայն քարոզիչ սրիկաների պնդումներին) ինչ է խանգարել Հիտլերի այդ նախագծերի իրականացմանը հասնել։ Պարզւում է խանգարել է այն, որ Ստալինգրադեան ճակատամարտը աւարտւեց ԽՍՀՄ զօրքերի յաղթանակով։

Ուղղակի արդէն չգիտեմ, սրանք սրիկա՞յ են, թէ՞ ուղղակի տոտալ անգրագէտ ապուշ, ովքեր միտումնաւոր (կասկածում եմ, որ թուրքերի ուղիղ հրահանգով) տարածում են այսպիսի անասնական, հակահայկական ստեր»,- գրել է նա:

Related Articles

Back to top button