ԻրանՄիջազգայինՔաղաքական
Թրամփը հրաժարւել է Պարսից ծոցը վերանւանելու գաղափարից

«ԱԼԻՔ» – Սաուդեան Արաբիա այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարւել է Պարսից ծոցը Արաբական ծոց վերանւանելու իր գաղափարից: Հաղորդում է CNN-ը՝ յղում անելով իր աղբիւրին։
Նա նման որոշում է կայացրել Իրանի դիրքորոշման պատճառով, որը սպառնացել է պատասխանել այդ գործողութիւններին:
«Պարսից ծոցը վերանւանելու այս ծրագրերը փոխւել են, քանի որ իրանցի պաշտօնեաները հասկացրել են, որ կտրականապէս դէմ են լինելու նման քայլին»,- հաղորդել է հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը նշում է, որ արաբական երկրները վաղուց են ձգտում վերանւանել Պարսից ծոցը, սակայն այս քայլը կարող է զայրացնել Իրանին, որը չի հանդուրժելու Պարսից ծոց պատմական անւանումը փոխելու ցանկացած փորձ: