ՄիջազգայինՔաղաքական

Փաշինեանի աջակից Գնէլ Սարգսեանը գնացել է Մարմաշէնի վանք, սադրել է, հայհոյել քահանային

«ԱԼԻՔ» –  Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Սաթիկ Սէյրանեանը «Ես ընդունում եմ այս պատերազմը» վերտառութեամբ հրապարակում  է արել։

«Ինչքան պիղծ լինեն, ողորմելի ստրուկներ լինեն, որ մնան ծախու արարածների, թմրամոլների, իրենց նման ստորաքարշների յոյսին ու նրանց կեղտոտ ձեռքերով պառակտեն հասարակութեանը, կիրակնօրեայ պատարագի ընթացքում մուտք գործեն Եկեղեցի ու սադրեն…

Սա պատերազմ է բոլորիս դէմ, պէտք է ընդունել եւ ոտքի կանգնել:

Բոլորս պէտք է կրկնենք Ամենայն հայոց Գէորգ Ե Սուրէնեանց կաթողիկոսի 1918 թւականի մայիսին հնչեցրած խօսքերը: Հակառակ դէպքում մենք արժանի չենք մեր երկրին, հողին:

Այն 5000-ից աւելի տղաները, որոնց կեանքը սա զոհաբերեց ալիեւների ու էրդողանների ծրագրերն իրագործելու համար, մեզ չեն ների… Ու ճիշտ կանեն:

Ես ընդունում եմ այս պատերազմը»,- նշել է Սէյրանեանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինեանի աջակից Գնէլ Սարգսեանը երէկ՝ յունիսի 1-ին,գնացել է Մարմաշէնի վանք, սադրել է, հայհոյել քահանային։

Յիշեցնենք, որ Մարմաշէնի վանահայրը նախօրէին յայտարարել էր, որ ամենայն խստութեամբ արգելում է «նիկոլական գաղափարների հիւանդութիւններով տառապողների» մուտքը Մարմարաշէնի հովւութեան եկեղեցիներ։

Related Articles

Back to top button