Կարպիս Փաշոյեան. «Սրբազանների մեղքերը եկեղեցու ներքին գործն են, իսկ Փաշինեանի մեղքերը կոտրել են մեր պետութեան եւ ժողովրդի ողնաշարը»

«ԱԼԻՔ» – Մեդիափորձագէտ Կարպիս Փաշոյեանն իր ֆէսբուքեան էջում անդրադարձել է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու դէմ Նիկոլ Փաշինեանի զազրախօսութիւններին:
«Նոյնիսկ եթէ Կաթողիկոսն ու բոլոր սրբազանները խախտած լինեն կուսակրօնութեան ուխտը, նոյնիսկ եթէ նրանք տասնեակ երեխաներ ունենան, այս ամէնը ոչինչ է այն յանցագործութիւնների համեմատ, որոնք Նիկոլ Փաշինեանը գործել ու գործում է Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ։
Սրբազանների ենթադրեալ սրբապղծութեան հետեւանքով պատերազմ չի սանձազերծւել, բանակը չի կազմաքանդւել, Արցախը նրանք չեն յանձնել, նրանք չեն քայքայել ՀՀ անվտանգային համակարգն ու տարածքային ամբողջականութիւնը, նրանք չեն կասկածի տակ առել Հայոց Ցեղասպանութիւնը։
Սրբազանների մեղքերը եկեղեցու ներքին գործն են, իսկ Փաշինեանի մեղքերը կոտրել են մեր պետութեան եւ ժողովրդի ողնաշարը։
Աջակցութիւնս եմ յայտնում Մայր Աթոռին եւ խստօրէն դատապարտում եկեղեցու դէմ իրականացւող ստալինեան ոճի բռնաճնշումները»,- գրել է նա: