ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Իրանցի փորձագէտ. «Դոկտ. Վելայաթիի դիրքորոշումները Հարաւային Կովկասում վնասակար աշխարհաքաղաքական փոփոխութիւններին հակազդելու ճիշտ բանաձեւն էր»

«ԱԼԻՔ» – Միջազգային իրաւագէտ դոկտ. Էհսան Մովահեդիանն իր տելեգրամեան ալիքում անդրադարձել է դոկտ. Վելայաթիի հարցազրոյցին՝ նշելով, որ նրա դիրքորոշումներն արտացոլում են Իսլ. Հանրապետութեան «բիգ-փիքչերը՝» (մեծ ռազմավարութիւնը) Հարաւային Կովկասում վնասակար աշխարհաքաղաքական փոփոխութիւններին հակազդելու համար: «Զանգեզուրի միջանցք»-ին համաձայն չլինելը թշնամանքի արդիւնք չէ, այլ Իրանի տարանցիկ դիրքը եւ ազգային անվտանգութիւնը պաշտպանելու համար է: Ի տարբերութիւն դրա, Բաքւի լրատւամիջոցները, նպատակային պատմութիւնների ստեղծման միջոցով, փորձում են Իրանին ներկայացնել որպէս խոչընդոտ եւ բռնարար, մինչդեռ նրանց պաշտօնեաների երկակի վարքագիծը՝ ակնյայտօրէն դիւանագիտութեան քողի ներքոյ ​​ ագրեսիւ տեղեկատւութիւն են տարածում, խորացնելով անվստահութեան մթնոլորտը»:

Փորձագէտը որպէս խնդրի լուծում, նշել է, որ այս պայմաններում Իրանի համար ամենակարեւոր ելքը «Արասի միջանցք»-ի ռազմավարական նախագծի անյապաղ իրականացումն ու ակտիւացումն է: Ճանապարհ, որը կը վերականգնի Իրանի մրցակցային հզօրութիւնը Կովկասում եւ կը չէզոքացնի զուգահեռ սպառնալիքները։

Related Articles

Back to top button