ԻրանՄիջազգայինՔաղաքական

Փեզեշքիանը հեռախօսազրոյց է ունեցել Պուտինի հետ

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր` երեկոյեան հեռախիսազրոյց է ունեցել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հեռախօսազրոյցի ընթացքում ՌԴ նախագահը դատապարտելով սիոնիստական ռեժիմի յանցաւոր յարձակումներն Իրանի վրայ` Իրանի ժողովրդին եւ կառավարութեանը ցաւակցել է զոհերի կապակցութեամբ։

Պուտինն ասել է, որ յարձակումների առիթով իր մտահոգութիւնն է փոխանցել սիոնիստական ռեժիմին. «Այս յարձակումբերը միջազգային կանոնների եւ օրէնքների ակնյայտ խախտում են։ Ռուսաստանը պատրաստ է միջնորդել լարւածութիւնը թօթափելու համար»,- ասել է նա։

Իր հերթին, նախագահ Փեզեշքիանը շնորհակալութիւն է յայտնել ՌԴ նախագահին հեռախիսազրոյցի համար։ Նա նշել է, որ սիոնիստական ​​ռեժիմը 14-րդ կառավարութեան գործունէութեան առաջին օրւանից ձգտում է լարւածութիւն ստեղծել եւ հակամարտութիւններ սադրել տարածաշրջանում։

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը միշտ յայտարարել է, որ չի ձգտում միջուկային զէնք ստեղծել ևեւ պատրաստ է այս հարցում երաշխիքներ տրամադրել միջազգային իրաւական մարմիններին»,- ասել է նա` յաւելելով. «Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան միջազգային կանոնների ակնյայտ խախտում է եւ անպայման կը ստանայ համապատասխան պատասխան»։

Related Articles

Back to top button