
«ԱԼԻՔ» – Այսօր` առաւօտեան, Բանակի «Արաշ» կամիկաձէ դրոնները հարւածել են իսրայէլական մի շարք թիրախների։
Իրանական ԱԹՍ-ները հարւածել եւ ոչնչացրել են Իսրայէլի խորքում գտնւող նախատեսւած թիրախները։
Նշենք, որ «Արաշ» անօդաչու թռչող սարքը իրանական ԱԹՍ-ներից մէկն է՝ 2000 կիլոմետր հեռահարութեամբ, որը նախագծւել եւ արտադրւել է Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի մասնագէտների կողմից: Այս անօդաչու թռչող սարքը, որն օգտագործում է մխոցային շարժիչ, ունի գլանաձեւ կորպուս՝ ուղղահայեաց պոչով եւ կորպուսի յետնամասում տեղակայւած երկու թեւերով: