
«ԱԼԻՔ» – ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային յղում կատարելով Իսրայէլ ԳՇ պետի տեղակալի յայտարարութեանը` նշել է. «Երեխաների սպանութիւնը սիոնիստական ռեժիմի համար զվարճանքի նման մի բան է»։
«Իրանի դէմ եռօրեայ ռազմական ագրեսիայի ընթացքում Իսրայէլի ռեժիմը սպանել է մեծ թւով երեխաների եւ թիրախաւորել մանկական հիւանդանոցը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բաղային։
Նշենք, որ Իսրայէլի ԳՇ պետի նախկին տեղակալ Եաիր Գոլանը յայտարարել է, որ երեխաների սպանութիւնը իսրայէլցի զինւորների համար զւարճանքի է վերածւել։