Տաթեւիկ Հայրապետեան. «Մենք էլ իմանանք էլի, սխալ բաներ չմտածենք Փաշինեանի ու Փաշազադէի գերբնական կապի մասին»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ Հայ Առաքելական Եկեղեցու դէմ Ալլահշուքիւր Փաշազադէի եւ Նիկոլ Փաշինեանի միաժամանակ յարձակումների մասին:
«Երկրի Գերագոյն գլխաւոր «ստատուսագիրը» (Նիկոլ Փաշինեան-ԽՄԲ.), ով համատեղութեան կարգով նաեւ գինեկոլոգ է, ուրոլոգ, դատախազ, դատաւոր, Շերլոկ Հոլմս, «ամենայն հայոց» բացայայտիչ ու պայծառատես, տեսնես մի օր կը բացայայտի մեր՝ միամիտ «վաթսոններիս» համար, թէ այս ինչ «քիմիա» է աշխատում իր եւ Փաշազադէի միջեւ։ Ինչո՞ւ Փաշազադէի ասածներից նա առհասարակ չի ազդւում, երբեք չի ուզում արձագանքել, նրա «մոլեռանդ» կրօնական զգացմունքները չեն արթնանում, տակաւին հակառակը՝ Փաշազադէի ելոյթից յետոյ նա նոր աւիւնով է յարձակւում Էջմիածնի, հայոց Վեհափառի ու Հայ Առաքելական Եկեղեցու վրայ։
Յոյս ունեմ՝ կը բացայայտի, մենք էլ իմանանք էլի, սխալ բաներ չմտածենք իր ու Փաշազադէի գերբնական կապի մասին»,- գրել է նա: