Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Սարգսեանը զրկւեց պատգամաւորական անձեռնմխելիութիւնից

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 8-ին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցութիւնը փակ գաղտնի քւէրակութեամբ կողմ քւէարկեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Սարգսեանին անձեռնմխելիութիւնից զրկելու՝ ՀՀ գլխաւոր դատախազ Աննա Վարդապետեանի միջնորդագրին:

Արթուր Սարգսեանին անձեռնմխելիութիւնից զրկելու եւ նրա նկատմամբ հանրային քրէական հետապնդում յարուցելու միջնորդագիրը բաւարարելուն կողմ է քւէարկել 62 պատգամաւոր, Ձեռնպահ՝ 0, դէմ՝ 0։ Քւէրակութեանը չեն մասնկացել ընդդիմադիր պատգամաւորները:

ԱԺ ՔՊ-ական մեծամասնութիւնը բաւարարել է նաեւ գլխաւոր դատախազի միջնորդագիրը՝ համաձայնութիւն տալով Արթուր Սարգսեանին ազատութիւնից զրկելու համար։   

Չսպասելով ԱԺ-ում ընթացող քւէրակութեան արդիւնքներին, Արթուր Սարգսեանն իր ընտանիքի անդամների, մի խումբ գաղափարակից ընկերների եւ քաղաքացիների ուղղեկցութեամբ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտէ:

«Հէնց հիմա Վարդապետեանն ԱԺ-ում կալանքի հիմք է ներկայացնում իբրեւ իմ փախուստը, թաքնւելը․ եթէ թուրքերից չեմ փախչել, իրենցից հաստատ չեմ փախչի»,- ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրոյցում ասել է նա՝ յաւելելով. «Այսօր մենք գործ ունենք բռնապետութեան հետ, բայց դա չպէտք է հիասթափեցնի ոչ մէկին։ Սա իմ երկրորդ կալանքն է, ես չեմ հիասթափւում:

Սա իմ որոշումն է, 21 թւականին ես նստած էի ԱԺ-ում, լրագրողներից մէկը մօտիկացաւ, ասաց՝ ձեզ կալանաւորել են, ես առանց ընտանիքիս տեսնելու կալանաւորւեցի»:

Related Articles

Back to top button