Իշխան Սաղաթէլեան. «Սրբապիղծ անհայրենիք սրիկաների դէմ պայքարը ենթադրում է նաեւ զրկանքներ եւ բանտեր․ Արթուրը դա պատւով է յաղթահարելու»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը վստահութիւն է յայտնել, որ Արթուր Սարգսեանը հերթական փորձութիւնը եւս պատւով կը յաղթահարի:
«Արթուր Սարգսեանն իմ ընկերն է՝ ամուր արժեհամակարգով, նւիրւած, պայքարող ընկերը, ում հետ միասին ճանապարհ ենք անցել ու դեռ անցնելու ենք:
Արթուրը եւ միւս բանտարկեալներն ընդամէնը քաղաքական ճանապարհով պայքարել են իրական ահաբեկիչների դէմ, փորձելով պետութիւնը զերծ պահել նոր փորձանքներից։ Նրանք կալանաւորւել են բացառապէս իրենց պայքարի համար:
Սրբապիղծ անհայրենիք սրիկաների դէմ պայքարը ենթադրում է նաեւ զրկանքներ եւ բանտեր, Արթուրը դա պատւով է յաղթահարելու, ինչպէս մէկ անգամ արդէն արել է։
ՌԴ կատարած կարեւոր աշխատանքային այցի պատճառով այսօր ֆիզիկապէս իմ ընկերոջ հետ չեմ, բայց մտքերս՝ ընկերոջս ու մշտապէս պայքարի կիզակէտում գտնւող ընկերներիս հետ են»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա: