Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ամատունի Վիրաբեան. «Առաւօտից երեկոյ թմբկահարում են, թէ՝ գնում ենք Եւրոպա, իրականում գնում են դէպի Թուրքիա, եւ թուրք լրագրողների այցը Հայաստան դրա ապացոյցն է»

«ԱԼԻՔ» – Մարտի 11-ին Նիկոլ Փաշինեանը ֆէյսբուքեան իր էջում կարճ տեսանիւթ էր հրապարակել եւ կից գրել, որ «հարցազրոյց է տւել թուրքական ԶԼՄ ներկայացուցիչներին»։

Այսօր Հանրային կապերի եւ տեղեկատւութեան կենտրոնի տնօրէն Գոռ Ծառուկեանը tert.am-ին ասել է, որ թուրքական լրատւամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանից հարցազրոյց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնութեամբ եւ ՀՀ պետական բիւջէի միջոցներով:

Նա ասել է, որ Հայաստան են ժամանել թուրքական տասը լրատւամիջոց: «Նախաձեռնութիւնը մերն է, եղել է 10 լրատւամիջոց, նպատակը, որպէս այդպիսին, Թուրքիայի լայն հանրութեանը հնարաւորինս ուղիղ եւ հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատման, Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ Հայաստանի մօտեցումները»,- նշել է նա:

Հայաստանի ազգային արխիւի նախկին տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր Ամատունի Վիրաբեանի խօսքով՝ նորանկախ Հայաստանի պատմութեան մէջ չի եղել նման դէպք, որ Հայաստանի պետական բիւջէի հաշւին գումար ծախսւի թուրքերի համար։

«Միայն մէկ փաստ է յայտնի, որ 1918 թւականին Արամ Մանուկեանն ընդունել է Խալիլին եւ նրա պատւին ճաշկերոյթ է տւել Երեւանում։ Միայն այս մէկ դէպքն է յայտնի»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Ամատունի Վիրաբեանը։

Նա փորձում է հասկանալ, թէ թուրք լրագրողներին ինչ է ասել «վարչապետ կոչւածը», քանի որ առայժմ նրա հարցազրոյցից որեւէ հատւած չկայ։

«Բայց ես այլ կերպ պատասխանեմ՝ առաւօտից երեկոյ թմբկահարում են, թէ՝ գնում ենք Եւրոպա, գնում ենք դառնանք ԵՄ անդամ, եւ այլն, իրականում գնում են դէպի Թուրքիա, եւ թուրք լրագրողների այցը Հայաստան դրա ապացոյցն է, ուրիշ բան չեմ կարող ասել։ Առայժմ բաւարարւենք սրանով, մինչեւ հասկանանք, թէ այսօր կամ վաղը, երբ է հրապարակւելու իր ասածները, յետոյ հասկանանք՝ ինչ է կատարւում»,- ընդգծեց Ամատունի Վիրաբեանը։

Related Articles

Back to top button