Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին եւ դեսպանութեան խորհրդականին

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Աննա Գրիգորեանը եւ քարտուղար Արթուր Խաչատրեանը Ազգային ժողովում հիւրընկալեցին Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինին եւ դեսպանութեան խորհրդական Մարիա Կորոտինային։

Ծաւալւած քննարկման ընթացքում խմբակցութեան անդամները կարեւորեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ յարաբերութիւնների ամրապնդումը, ինչպէս նաեւ իրենց մտահոգութիւնն արտայայտեցին հայ-ռուսական յարաբերութիւնների ներկայ մակարդակի եւ վատթարացող միտումների վերաբերեալ։

Պատգամաւորներն ընդգծեցին, որ երկու երկրների միջեւ արտաքին առեւտրի սահմանափակումների հետեւանքները կրում են պարզ քաղաքացիները, գիւղացիական եւ ֆերմերային տնտեսութիւններն ու գործարարները։ Զրոյցի ժամանակ կարճ անդրադարձ կատարւեց ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանաւորման հարցին։

Related Articles

Back to top button