Ճանաչենք Հայոց աշխարհը

Գոմբակ լեռան արահետը
Գոմբակ լեռը Խուստուփ Կատար լեռնաշղթայի կենտրոնական գագաթն է՝ 2971 մ բարձրութեամբ: Տեղացիները լեռը կոչում են «Կոմբախ»: Գագաթ տանող մի քանի արահետ կայ, որոնցից ամենապատմականն ու տպաւորիչը սկիզբ է առնում «Փսկու Խութ»-ի հարեւանութեամբ եւ աւարտւում է «Ղոնեան» այգում:
20-րդ դարում, երբ թուրքերից յարձակման վտանգ կար, Գոմբակ լեռան գագաթ մարդկային ուժով տարւել է թնդանոթ:
Այժմ գագաթին կանգնած է խորհրդային շրջանի մետաղեայ տեխնիկայ, որը կառուցւել է ուղղաթիռի միջոցով:
Արահետն անցնում է «Հարթ» հին անասնակերով հարուստ դաշտով եւ «Հարթունի չմանի քարի» մօտով:
Գոմբակ լեռան ճանապարհից պարզ երեւում է Կատար լեռան գագաթը, իսկ տեսարանում տիրապետող է Խուստուփ լեռան «Կուսական» գագաթը:
Գագաթից բացւում է «Զանգեզուրի» լեռնաշղթայի հիանալի տեսարանը:
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ