Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արծւիկ Մինասեան. «Փորձում են վախի մթնոլորտ սերմանել հանրութեան մօտ»

«ԱԼԻՔ» – «Ակնյայտ է, որ քաղաքական խօսքի համար օրւայ իշխանութիւնը հերթական անգամ օգտագործում է իր լծակները»։ Երէկ՝ յուլիսի 19-ին, Աւան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը՝ խօսելով ԱԺ նախկին պատգամաւոր Ռուբէն Յակոբեանի նկատմամբ յարուցւած քրէական վարոյթի եւ դատարանում քննւող կալանքի միջնորդութեան մասին։

«Բոլորին է յայտնի Ռուբէն Յակոբեանի՝ որպէս քաղաքական գործչի քաղաքական սուր խօսքը, եւ դա գնահատելի է։ Ռուբէն Յակոբեանը յստակ արձանագրել է, որ եթէ Սահմանադրութիւնը խախտող անձը չի կատարում Սահմանադրութեան կարեւորագոյն պահանջը՝ չի տալիս հրաժարական, աւելին՝ բռնութիւններով պահում է այդ իշխանութիւնը, ապա վրայ է հասնում ժողովրդի կողմից իշխանութիւնը ստանձնելու սահմանադրական պարտականութիւնը։ Յակոբեանը խօսում է որպէս ժողովրդի մի մաս, եւ ասում է այն, ինչ վերապահւած է ժողովրդին։ Ժողովուրդը պէտք է վերցնի իշխանութիւնն այն անձից, ով իւրացնում է այդ իշխանութիւնը։ Իսկ Նիկոլ Փաշինեանը իւրացնում է իշխանութիւնը»,- ասել է Մինասեանը։

Յիշեցնենք, որ Երեւանի Աւան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանը որոշում է ընդունել երկու ամսով կալանաւորել քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Ռուբէն Յակոբեանին, ով վերջին շրջանում խիստ քննադատութեան է ենթարկում Նիկոլ Փաշինեանին:

Related Articles

Back to top button