ՆՈՐ ԱԺ-ՈՒՄ ԿԸ ԼԻՆԻ 105 ՊԱՏԳԱՄԱՒՈՐ
ՔՊ-ն կունենայ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 (ժամը 12:00-ի տւեալներով)

Թարմացւած – ԲՀԿ չի հաղթահարում շեմը
Ազգային ժողովի հերթական ընտրութիւնների արդիւնքներով նոր խորհրդարանում կը լինեն 4 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը եւ ԲՀԿ-ն։
Մանդատները կը բաշխւեն հետեւեալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» – 61 մանդատ
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 28 մանդատ
«Հայաստան» դաշինք – 11 մանդատ
Վերջին պահին ԲՀԿ-ին յաջողւեց հասնել 4 տոկոս շեմին, ինչը թոյլ տւեց այս ուժին անցնել խորհրդարան։
4 ամենամեծ ազգային փոքրամասնութիւնները 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մէկը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին եւ նրա մանդատները դառնում են 28:
ԿԸՅ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդիւնքները։
Ըստ այդմ՝
«Քաղաքացիական պայմանագիր» – 49,81%,
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 23,29%,
«Հայաստան» դաշինք – 9,94%,
«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւն – 3.996%։
Արձանագրւել է կրկնաքւէարկութեան՝ 52, քւէարկութեան գաղտնիութեան խախտման՝ 27, ընտրական իրաւունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 9, ընտրակաշառք տալու 4, ընտրական գործընթացներին խոչընդոտելու 2, ընտրատեղամասում սառը զէնք կրելու, խուլիգանութեան եւ ֆիզիկական ներգործութեան 1-ական դէպքեր, որոնցով կազմւած փաստաթղթերը ներկայացւել են նախաքննական մարմին։ Ձերբակալւել է 18 անձ։
ՆԳՆ



