Մարգարիտա Սիմոնեանը Financial Times-ի վարկածով ընդգրկւել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում

«ԱԼԻՔ» – RT-ի գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանն ընդգրկւել է աշխարհի ամենաազդեցիկ անձանց ամենամեայ ցուցակում, որը հրապարակել է Financial Times բրիտանական թերթը։ Հաղորդում է News.am-ը:
Նա յայտնւել է «Լիդերներ» անւանակարգում։ Այդ նոյն անւանակարգում նշւած են Nvidia-ի գլխաւոր տնօրէն եւ հիմնադիր Ջենսէն Հուանգը, Սպիտակ տան աշխատակիցների աշխատակազմի ղեկավար Սիւզան Ուայլսը, Oracle-ի գործադիր փոխնախագահ Սաֆրա Կացը, բրիտանական MI6 հետախուզական ծառայութեան ղեկավար Բլէյզ Մետրեւելին եւ BYD աւտոարտադրողի գործադիր փոխնախագահ Ստելլա Լին։
Ցուցակում ներառւած են նաեւ գործարար Պիտէր Թիլը, Նիւ Եօրքի ընտրւած քաղաքապետ Զոհրան Մամդանին, Reform UK կուսակցութեան առաջնորդ Նայջլ Ֆարաջան, Goldman Sachs-ի գործադիր տնօրէն Դէյւիդ Սոլոմոնը եւ կանանց ֆուտբոլի մի շարք ակումբների սեփականատէր Միշէլ Կանգը։



