ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը նախատեսում է Սուրբ Ծննդից առաջ յայտարարել Գազայի կառավարման եւ «Խաղաղութեան խորհրդի» մասին

«ԱԼԻՔ» – Թրամփը նախատեսում է Սուրբ Ծննդից առաջ յայտարարել, որ Գազայի խաղաղութեան գործընթացը մտնում է իր երկրորդ փուլ եւ ներկայացնել անկլաւի կառավարման նոր կառուցւածքը: Ինչպէս հաղորդում է Tert.am-ը՝ այս մասին հաղորդում է Axios-ը՝ յղում անելով ԱՄՆ երկու պաշտօնեաների եւ գործընթացին անմիջականօրէն ներգրաււած արեւմտեան աղբիւրին։

Համաձայնագրի երկրորդ փուլը նախատեսում է իսրայէլական զօրքերի հիմնական մասի դուրսբերումը Գազայի հատւածից, միջազգային կայունացման ուժերի ներդրում եւ նոր կառավարման կառուցւածքի մեկնարկ։

Այն կը գլխաւորի «Խաղաղութեան խորհուրդը», որը Թրամփի ղեկավարութեամբ կը ներառի արաբական եւ արեւմտեան երկրների մօտ 10 առաջնորդների։

Միաժամանակ, բանակցութիւններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի հետ իշխանութիւնը զիջելու վերաբերեալ՝ իսրայէլական զօրքերի դուրսբերման դիմաց։ Ինդոնէզիան, Ադրբեջանը, Եգիպտոսը եւ Թուրքիան պատրաստ են զօրքեր տրամադրել «Միջազգային կայունացման ուժերին»։

Related Articles

Back to top button