Արաղչի. «Աշխարհի լռութիւնը լրագրողների սպանդի վերաբերեալ խլացնող է»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, X-ում հրապարակած գրառմամբ արձագանքել է սիոնիստական ռեժիմի կողմից շարունակւող պաղեստինցի լրագրողների սպանդին:
Նա նշել է. «Իսրայէլը գիտակցաբար թիրախաւորում է բազմաթիւ հեղինակաւոր պաղեստինցի լրագրողների: Սա՞ է ձեր ուժի նշանը, թէ՞ փլուզման եզրին գտնւող ու մեկուսացւած, եւ համաշխարհային մակարդակով ատելութեան արժանացած ռեժիմի սարսափի նշանն է:
Երբ այս բոլոր ողբերգութիւններն աւարտւեն, աշխարհն Արեւմուտքին կը յիշեցնի նրա մեղսակցութեան մասին: Նրանց ամօթալի լռութիւնը խլացնող է»:
ԻՌՆԱ-ն տեղեկացնելով այս մասին յիշեցրել է նաեւ, որ նախօրօք «Ալ Ջազիրա»-ն իր տեղական աղբիւրներից ստացած տեղեկատւութեան հիման վրայ յայտարարել էր, որ իսրայէլական բանակի անօդաչու թռչող սարքը թիրախաւորել է Գազայի հատւածում «Ալ Շաֆա» հիւանդանոցի մօտ գտնւող լրագրողների վրանը, որտեղ ներկայ են եղել մի քանի պաղեստինցի լրագրողներ, այդ թւում՝ Անաս ալ Շարիֆը եւ Մուհամմադ Ղարիղը:
«Ալ Ջազիրա»-ն, յղում անելով Գազայի «Ալ Շաֆա» հիւանդանոցի պաշտօնեային, հաստատել է, որ «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Անաս ալ Շարիֆը եւ Մոհամմադ Ղարիղը սպանւել են, երբ նրանց վրանը հրթիռակոծւել է:
Գազայի վարչական կառոյցի փոխանցած տեղեկատւութեան համաձայն՝ Գազայի պատերազմի ընթացքում սիոնիստական ռեժիմի բանակի կողմից պատերազմի ընթացքում մինչ օրս սպանւած լրագրողների թիւը հասել է 237-ի։