ԻրանՔաղաքական

Վելայաթին յստակ հարցադրումներով է դիմել Էմիրութիւնների իշխաններին. «Իրանի ժողովրդի համբերութիւնն անսահման չէ»

Յեղափոխութեան Գերագոյն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խիստ քննադատելով ԱՄԷ իշխանութիւններին՝ շեշտել է, որ Իրանի կղզիների մասին նրանց անհիմն յայտարարութիւնները համատեղելի չեն տարածաշրջանային կայունութեան հետ։

Վելայաթին «X» սոցցանցում գրառում հրապարակելով հարցն ուղղել է ԱՄԷ իշխաններին. «Ի՞նչ գործ ունէիք դուք Եմէնում, ինչո՞ւ գրաւեցիք Սոկոտրա կղզին, եւ արդեօք Բաբ ալ-Մանդեբի ու Հորմոզի նկատմամբ եւս յաւակնութիւններ ունէք»։ Դիւանագէտը յիշեցրել է նաեւ, որ Եմէնում եւ Սուդանում տասնեակ հազարաւոր մահմեդականների արիւն է հոսել ԱՄԷ-ի նման նկրտումներով քաղաքականութեան հետեւանքով։

Նա նշել է նաեւ, որ ԱՄԷ-ի վարքագիծը շատ վերլուծաբանների մօտ տպաւորութիւն կայ, որ նրանք իրենց ենթադրեալ աշխարհում կայսրութիւն ստեղծելու փորձ են անում։ «Ինչպէ՞ս կարելի է սեփականութեան պահանջ առաջ քաշել Բումուսայի նկատմամբ, որը հազարաւոր տարիներ իրանապատկան կղզի է եղել: Իրանի ժողովրդի համբերութիւնն էլ սահման ունի»,- եզրափակել է նա։

Related Articles

Back to top button