Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ստեփան Հասան-Ջալալեան. «Նիկոլ Փաշինեանը փորձում է նմանւել Ադոլֆ Հիտլերին»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Ստեփան Հասան-Ջալալեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երեւան-Բագրատաշէն մայրուղու վերաբերեալ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը:

«Արցախի Հանրապետութիւնն օկուպանտ եւ ցեղասպան, արհեստական, կեղծ կազմաւորման` Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինեանը 2025 թ. յուլիսի 27-ին, մասնաւորաբար, յայտարարել է. «Հիմա ո՜վ է յիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշէն մայրուղիները Յեղափոխութիւնից առաջ։»:

Մի կողմ թողնենք այն հարցը, որ 2018 թւականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետութիւնում, բառիս քաղաքագիտական իմաստով, յեղափոխութիւն տեղի չի ունենցել: Այս մասին ժամանակին հանդէս եմ եկել ծաւալուն յօդւածով:

Կենտրոնանալով Նիկոլ Փաշինեանի վերը մէջբերւած յայտարարութեան վրայ՝ հարկ է նշել, որ բացառւած չէ, եթէ չասենք, որ զգալիօրէն մեծ է հաւանականութիւնը, որ իր հետագայ պաշտօնավարման պարագայում, մի օր Նիկոլ Փաշինեանը կարող է յայտարարել, թէ «Հիմա ո՜վ է յիշում Արցախը»:

Սա, մօտաւորապէս, նման է նացիստական Գերմանիայի դիկտատոր Ադոլֆ Հիտլերի յայտնի արտայայտութեանը. «Ո՞վ է այսօր յիշում հայերի բնաջնջումը»,- գրել է նա:

Related Articles

Back to top button