Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Ադրբեջանն ու Թուրքիան ԱԹՍ-ների թռիչքների փորձարկումներ են անցկացնում Հայաստանի սահմանին

«ԱԼԻՔ» – Ադրբեջանն ու Թուրքիան ԱԹՍ-ների վիրտուալ փորձարկումներ են իրականացնում Հայաստանի սահմանի մօտ։ Հաղորդում է Alpha News-ը:
Ըստ «Բայրաքթար» սերիայի դրոններ արտադրող Baykar ընկերութեան՝ փորձարկումները ներառել են երեք տարածաշրջան՝ Թուրքիայի տարածքը, Նախիջեւանի եւ Եւլախի շրջանները, ինչպէս նաեւ Հայաստանի Տաւուշի մարզի սահմանամերձ հատւածը։
Մշակողների խօսքերով՝ նման փորձարկումները հնարաւորութիւն են տալիս ստուգել ԱԹՍ-ների վարքագիծը պոտենցիալ վտանգաւոր սցենարներում՝ առանց տեխնիկայի կամ մարդկանց համար ռիսկի։ Առաւելագոյն իրատեսականութիւն ապահովելու համար «թռիչքները» ռադիոլոկացիոն համակարգերում ցուցադրւում են որպէս սովորական թռչող սարքեր։