Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վլադիմիր Մարտիրոսեան. «Փաշինեանը նահանջել է վախենալով իր իսկ սկսած խաղից»

«ԱԼԻՔ» – «Շատերը կասեն, թէ Փաշինեանը Time out է վերցրել իր պլանաւորումների վերախմբագրումների համար եւ կարող է ճիշտ լինեն, բայց քաղաքական գիշատիչի նրա մենթալիտետը հաշւի առնելով նշեմ մէկ հանգամանք: Գիշատիչը կամ յաղթում է կամ նահանջում»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Վլադիմիր Մարտիրոսեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի վերջին օրերի վարքագծին:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Փաշինեանը նահանջել է վախենալով իր, իսկ սկսած խաղից, վախենալով վերջնախաղից, բաւարարւելով Հայաստանի ՀԷՑ-ի բռնագրաւման ժամանակաւոր յաջողութիւնով: Նա ձախողեց Հայ Առաքելական Եկեղեցու բռնագրաւումը, ձախողեց «միջանցք տալը», որպէս «ճանապարհի արտապատւիրակում» ներկայացնելու PR կոմպանիան եւ նահանջեց: Նա ձախողել է բոլոր այն օպերացիաները, որտեղ ստացել է դիմադրութիւն ու ձիգ, կոշտ սկզբունքայինութիւն: Նա նահանջել է միշտ, երբ իր նետած մարտահրաւէրն ընդունել են ձիգ: Նա կլանում է միշտ, երբ մարտահրաւէրից խուսանաւում են ու հրաժարւում «կռիւ տալ»: Դա նա ընդունել է որպէս յարձակման ու յաղթանակի բաց հնարաւորութիւն:

Խաղը փոխելու լիակատար հնարաւորութիւններ կան եւ հնարաւորութեան անունն է «քաղաքական մոբիլիզացիա հակայարձակման նպատակով»: Դրա պարարտ հողի անունն է Փաշինեանի լեգիտիմութեան տոտալ կորուստը: Նա անցել է իւրաքանչիւր աւտոկրատի վերջին փամփուշտին, այն է ընդդիմադիրների բռնադատումն ու մեկուսացումը:

Այս երկրի բնակչութեան կէսից աւելին, եթէ չասենք մեծամասնութիւնը դէմ է նրա քաղաքականութեանը, բայց չի ստանում այլընտրանքային քաղաքականութեան կոնկրետ եւ խիստ տարբերւող առաջարկ քաղաքական դաշտից: Որեւէ պարագայում այս իշխանութեան ընթացքի կասեցումը չի ենթադրում նոյն չաշխատող հնացած մեթոդների բազմակի կիրառում: Դա արդիւնք չի տալու: Այն ենթադրում է սեփական քաղաքական ռեսուրսների գերմոբիլիզացիա, ներընդդիմադիր «փոխադարձ չյարձակման պակտ», դա ենթադրում է սեփական ընտրազանգւածների հետ շատ խիտ աշխատանք յստակ նարատիւներով եւ առաջարկներով: Սա է բերելու այս իշխանութեան ապալեգիտիմ վիճակի ֆիքսմանն ու բետոնացմանը, թոյլ չտալով նրան կրկին լեգիտիմանալ չունենալով դրա ռեսուրսը, իսկ այդ սցենարի հաւանականութիւնը կայ եւ դա բացարձակ իր մեղքը չէ, այլ իր դէմ ինստիտուցիոնալ եւ ոչ միայն պայքարողներինը:

Այս երկրում բոլոր ընտրազանգւածները լեգիտիմացնում են Փաշինեանին ոչ այն պատճառով, որ նրան վստահում եւ աջակցում են, այլ այն պատճառով, որ իրենց հետ ամենաշատը աշխատում է Փաշինեանը: Ճիշտ է աշխատում, թէ սխալ, բարոյ, անբարոյ, աբսուրդային, իրական, բայց ամենախիտը աշխատում է Փաշինեանը: Կայ Փաշինեան կայ ընդդիմութիւն, չկայ Փաշինեան նոյնիսկ յետ քաշւած ու քաղաքականութիւն չարտադրող, չկայ նրա հակաքաղաքականութիւնը: Հակաքաղաքականութիւն չկայ, որովհետեւ այն չկայ եւ չի մշակւել մինչ օրս: Կայ նրա յարձակումը, լաւ վատ, կայ պաշտպանութիւնը յարձակումից: Չկայ յարձակում, չկայ հակայարձակում, ինչը կը բերի նրա իշխանութեան աւարտի: Չկայ հակայարձակում ստեղծւում է նրա մեռած լեգիտիմութեան վերակենդանացում քաղաքական վակումի պատճառով:

Փաշինեանի լեգիտիմացման աղբիւրը ոչ թէ նրա հետ որեւէ գործընթացի մասնակցելն է, այլ նրա դէմ գործընթացների վակումը: Այդ գործընթացները ունեն իրաւականից, սոցիալականից, բարոյականից մինչեւ կազմակերպւած ու մտածւած քաղաքական հակայարձակման մեխանիզմներ ու ապահովումներ: Սա է նրա ապալեգիտիմութեան ֆիքսման եւ արդիւնքում նրա քաղաքականութեան ու այդ քաղաքականութիւնը իրագործող պետական կառուցւածքի աշխատանքի առկախման բանալին:

ՎԵՐՋՆԱԽԱՂ»։

Related Articles

Back to top button