Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լեւոն Զուրաբեան. «Անունը դնես «խաղաղութեան խաչմերուկ», թէ «Թրամփի ուղի», բովանդակութիւնը` միակողմանի ձեռքբերումն է Ադրբեջանի համար «Զանգեզուրեան միջանցք»-ի տեսքով»

«ԱԼԻՔ» – «Աշխարհի պատմութեան մէջ չի եղել այսպիսի գիւտ, որն արել է Նիկոլ Փաշինեանը դիւանագիտութեան մէջ. տալ ամէն ինչ եւ չստանալ ոչինչ»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբեանը։

«Օգոստոսի 8-ին ստորագրած փաստաթղթերը, հակառակ իշխանութեան պնդումների, ոչ խաղաղութիւն են հաստատում, ոչ էլ Հայաստանը դարձնում տրանսպորտային հաբ (հանգոյց), չնայած Փաշինեանը համաձայնեց վերջնականապէս հանել Արցախի խնդիրը միջազգային քաղաքականութեան օրակարգից եւ Ադրբեջանին տրամադրել Զանգեզուրեան միջանցքը:

Անունը դնես «խաղաղութեան խաչմերուկ», թէ «Թրամփի ուղի (TRIPP)», բովանդակութիւնը` միակողմանի ձեռքբերումն է Ադրբեջանի համար «Զանգեզուրեան միջանցք»-ի տեսքով:

Տեւական եւ կայուն խաղաղութեան բանալին` աշխարհաքաղաքական մեծ խաղացողների շահերի ներդաշնակեցումն է` միջազգային կոնսորցիումի ստեղծման եւ երկաթուղային խաչմերուկի կառուցման միջոցով, «Արեւմուտք-Արեւելք» երկաթուղու հետ հանդերձ կառուցելով «Հիւսիս-Հարաւ» երկաթուղին:

Վերջինիս նախագիծը գոյութիւն ունի եւ կարժենայ 3.2 միլիարդ դոլար, ընդորում 2019 թւականին Չինաստանն առաջարկում էր տրամադրել այդ գումարը Հայաստանի պետական երաշխիքների դիմաց, բայց Փաշինեանն անձանբ տապալել է դրա իրագործումը: Շուտով կը հրապարակենք այդ նախագծի մանրամասները»,- գրել է նա։

Related Articles

Back to top button