ՄիջազգայինՔաղաքական

Լեհաստանի հակաօդային պաշտպանութեան ուժերը բերւել են մարտական պատրաստութեան վիճակի

«ԱԼԻՔ» – Ռուսական անօդաչու սարքը մտել է Ռումինիայի օդային տարածք։ Միաժամանակ Լեհաստանում կործանիչներ են երկինք բարձրացրել, Վոլինի մարզի երկնքում նոյնպէս ռուսական դրոն է նկատւել։ Հաղորդում է News.am-ը:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը յայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանութեան ուժերը բերւել են լիարժէք մարտական պատրաստութեան վիճակի:

Նշենք՝ Լեհաստանի Լիւբլինի օդանաւակայանը ժամանակաւորապէս փակւել է Ուկրաինայի հետ սահմանային գօտում ԱԹՍ-ների կասկածելի ակտիւութեան պատճառով։ Յայտնում է Լեհաստանի օդային տրանսպորտի գործակալութիւնը։

Related Articles

Back to top button