Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ստեփանակերտում ձերբակալւել է հայազգի Կարէն Աւանէսեանը, նա ձերբակալութեան ժամանակ վիրաւորւել է

«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքի հայազգի բնակիչ, 1967 թ․ ծնւած Կարէն Ալբերտի Աւանէսեանը, իր բնակութեան վայրից գնացել է քաղաքի մերձակայքում գտնւող անտառային հատւած, որտեղից վերցրել է նախապէս այնտեղ թաքցրած «Կալաշնիկով» ինքնաձիգը, դրան պատկանող փամփուշտներով լի 4 պահունակ, ինչպէս նաեւ 5 հատ նռնակ։ Նա փորձել է մօտենալ Ստեփանակերտ քաղաքում անցկացւող միջոցառման վայրին, սակայն ոստիկանութեան աշխատակիցների կողմից ձերբակալւել է։ Այս մասին ըստ Yerevan.today-ի՝ APA-ին տեղեկացրել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարութիւնից։

Նշւել է, որ այդ ընթացքում Կ․ Աւանէսեանը 3 ձեռքի նռնակ նետելով եւ ինքնաձիգից կրակ բացելով զինւած դիմադրութիւն է ցոյց տւել ոստիկաններին։

Պատասխան կրակոցի հետեւանքով Կ․ Աւանէսեանը վիրաւորւել է եւ ձերբակալւել։

Գործողութեան ժամանակ մէկ ոստիկան է վիրաւորւել։

Գլխաւոր դատախազութեան եւ Պետական անվտանգութեան ծառայութեան հետ համատեղ յարուցւել է քրէական գործ, իրականացւում են օպերատիւ-հետաքննչական միջոցառումներ։

Related Articles

Back to top button