
«ԱԼԻՔ» – «Իսրայէլի սպառնալիքների վերաբերեալ աննախադէպ կոնսենսուս է ձեւաւորւել»: Այս մասին, Դոհայում կայացած արաբական-իսլամական երկրների առաջնորդների արտակարգ գագաթնաժողովի շրջանակում, լրագրողների հետ զրոյցում յայտարարել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին:
Ըստ նրա՝ այն ինչը, որի մասին Իրանը տարիներ շարունակ բարձրաձայնում եւ զգուշացնում էր, դարձել է շատ շօշափելի, եւ բոլորն արդէն գիտակցում են դա: Ուստի քննարկումների բովանդակութիւնը եւ որակը փոխւել է անցեալի համեմատ, եւ տեղի են ունեցել աւելի գործառնական քննարկումներ։