ՄիջազգայինՔաղաքական

Պուտին. «Ռուսաստանն ի վիճակի է արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ կիրառելով ռազմատեխնիկական միջոցներ»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցութիւն է անցկացրել Անվտանգութեան խորհրդի մշտական ​​անդամների հետ: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնել է Կրեմլի մամուլի ծառայութիւնը։

Օրակարգում միգրացիոն քաղաքականութիւնն էր։ Հանդիպումը սկսւել է ռուս-ամերիկեան Ռազմավարական յարձակողական սպառազինութիւնների կրճատման մասին պայմանագրի քննարկմամբ, որի ժամկէտը լրանում է 2026 թւականի փետրւարի 5-ին։

«Ռուսաստանը պատրաստ է մէկ տարի շարունակել պահպանել Ռազմավարական յարձակողական զէնքի կրճատման պայմանագրի կենտրոնական քանակական սահմանափակումները 2026 թւականի փետրւարի 5-ից յետոյ։

Աւելին, իրավիճակի վերլուծութեան հիման վրայ որոշում կընդունենք այդ կամաւոր ինքնասահմանափակումների շարունակական պահպանման վերաբերեալ։ Կարծում ենք՝ այդ միջոցառումը կենսունակ կը լինի միայն այն դէպքում, եթէ Միացեալ Նահանգները գործի նմանատիպ ձեւով եւ չձեռնարկի քայլեր, որոնք կը խաթարեն կամ կը խախտեն զսպման հնարաւորութիւնների առկայ հաւասարակշռութիւնը»,- նշել է Պուտինը։

«Ընդգծում եմ՝ ոչ ոք չպէտք է կասկածի դրանում. Ռուսաստանը ի վիճակի է արձագանքել ցանկացած առկայ կամ ի յայտ եկող սպառնալիքի, ոչ թէ խօսքերով, այլ ռազմատեխնիկական միջոցների կիրառմամբ։ Դրա օրինակն է մեր որոշումը՝ հրաժարւել ցամաքային միջին եւ փոքր հեռահարութեան հրթիռների տեղակայման միակողմանի մորատորիումից։ Դա անհրաժեշտ քայլ էր, որը թելադրւած էր Եւրոպայում եւ Ասիա-խաղաղովկիանոսեան տարածաշրջանում նմանատիպ ամերիկեան եւ այլ արեւմտեան արտադրութեան զէնքեր տեղակայելու ծրագրերին համարժէք արձագանքելու անհրաժեշտութեամբ, որն անմիջականօրէն սպառնում է Ռուսաստանի անվտանգութեանը», – յաւելել է Ռուսաստանի նախագահը։

Related Articles

Back to top button