Հայաստան - ԱրցախՔաղաքական

Եւս մէկ ապացոյց՝ 300 հազար ադրբեջանցիների ՀՀ գալու մասին. Ի՞նչ է ընթանում Բաքւում

Վերջին օրերին, քարոզարշաւի շրջանում յատկապէս, ընդդիմութիւնը լուրջ ահազանգ է հնչեցնում Ադրբեջանի սեւեռուն ու վտանգաւոր պահանջի մասին՝ կապւած 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում բնակեցնելու հետ։

Փաշինեանն ու ՀՀ ադրբեջանասէր իշխանութիւնների տարբեր ներկայացուցիչներ հիստերիկ հակադարձումներ են անում, հերքում են, որ դա Երեւանի ու Բաքւի բանակցութիւնների օրակարգում է, «կոկորդ են պատռում», ինչ ասես՝ միայն թէ արդարացնելու Ալիեւեան ռեժիմի իրական նկրտումներն ու հայ ժողովրդից թաքցնում հերթական վերահաս վտանգը։

Եւ ահա, ինչպէս ադրբեջանական ԶԼՄ-ներն են յայտնում, յունիսի 3-ին, Բաքւում բացւել է «Վերադարձը Արեւմտեան Ադրբեջան՝ որպէս ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով առաջին միջազգային գիտական ​​​​կոնֆերանսը։

Ըստ տեղական ԶԼՄ-ների, համաժողովում կը քննարկւեն այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջան» (նկատի ունեն Հայաստանի տարածքը-խմբ.) «վերադարձի պատմական, իրաւական, քաղաքական, մշակութային եւ սոցիալ-փիլիսոփայական ասպեկտները, ինչպէս նաեւ դրա նշանակութիւնը տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան համար»։

«Կոնֆերանսում նաեւ կը վերլուծւի Արեւմտեան Ադրբեջանից արտաքսւած ադրբեջանցիների վերադարձի իրաւունքի իրաւական շրջանակը»,-յաւելել են ադրբեջանական աղբիւրները։

«Հրապարակ օրաթերթ»

Related Articles

Back to top button