ՄիջազգայինՔաղաքական
Մոսկւան ենթարկւել է անօդաչու թռչող սարքերի յարձակման
Օդանաւակայաններում թռիչքները չեղարկւել կամ հետաձգւել են

«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 22-ին Մոսկւայի վրայ անօդաչու թռչող սարքեր են գրոհել: Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ յայտնել է քաղաքապետ Սերգէյ Սոբեանինը։
«Հակաօդային պաշտպանութիւնը յետ է մղել յարձակումը, եւ բոլոր արտակարգ ծառայութիւնները աշխատում են»,- յայտարարել է նա՝ յաւելելով, որ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են Մոսկւայի վրայ թռչող 7 ԱԹՍ:
ԱԹՍ-ների գրոհից յետոյ Մոսկւայում օդանաւերը ստիպւած են եղել թռչել ցածր բարձրութեան վրայ, իսկ «Աէրոֆլոտ»-ը փոխել է իր թռիչքների ժամանակացոյցը՝ Շերեմետեւօ օդանաւակայանում սահմանափակումների պատճառով։ Որոշ չւերթներ վերանշանակւել են, իսկ միւսները՝ չեղարկւել։