ՄիջազգայինՔաղաքական

ՌԴ-ում Պաղեստինի դեսպան. «Պաղեստինը BRICS-ին անդամակցութեան յայտ է ներկայացրել»

«ԱԼԻՔ» – Պաղեստինը յայտ է ներկայացրել է BRICS-ին լիիրաւ անդամակցութեան համար, բայց դեռեւս պատասխան չի ստացել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալութեանը յայտնել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը։

«Մենք յայտ ենք ներկայացրել, բայց, ինչպէս գիտէք, Պաղեստինն ունի որոշակի պայմաններ։ Ես կարծում եմ, որ Պաղեստինը միաւորմանը որպէս հիւր կը մասնակցի այնքան ժամանակ, մինչեւ պայմանները թոյլ կը տան նրան դառնալ լիիրաւ անդամ։ Մենք դեռեւս պատասխան չենք ստացել»,- ասել է դեսպանը։

BRICS-ը միջպետական միաւորում է, որն ստեղծւել է 2006 թ. Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Բրազիլիայի կողմից։

2011 թ. դրան միացել է Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնը։ 2024 թւականից BRICS-ի կազմում են նաեւ Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Եթովպիան, Իրանը, իսկ 2025 թ. յունւարից՝ Ինդոնեզիան։ Գործընկերոջ կարգավիճակով դաշինքի հետ համագործակցում են Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Ղազախստանը, Մալայզիան, Նիգերիան, Թաիլանդը, Ուգանդան, Ուզբեկստանը եւ Վիետնամը:

Related Articles

Back to top button