ՄիջազգայինՔաղաքական
ԱԲ-ի ստեղծած տեսանիւթում Թրամփը՝ թագը գլխին, ինքնաթիռից բողոքողների վրայ շագանակագոյն նիւթ է թափում

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում արհեստական բանականութեան միջոցով ստեղծւած տեսանիւթ է հրապարակել, որում ինքը թագը գլխին նստում է ինքնաթիռի ղեկին, բարձրանում վեր եւ բողոքողների վրայ կասկածելի շագանակագոյն նիւթ է թափում, հաղորդում է News.am-ը:
Ինքնաթիռի վրայ գրւած է «King Trump» («Թագաւոր Թրամփ»)։
Յիշեցնենք, որ երէկ ԱՄՆ ողջ տարածքում տեղի են ունեցել No Kings («Ոչ թագաւորներին») զանգւածային բողոքի ակցիաներ՝ ընդդէմ ԱՄՆ նախագահի քաղաքականութեան։ Դրանց մասնակցել է աւելի քան 7 միլիոն մարդ։



