Հայաստան - ԱրցախՔաղաքական

Քւէաթերթիկը պատրաստ է

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Յայտարարելով, թէ չկայ Սեւան, այլ կայ «Գեոյչա», Ալիեւն իրականում ձեւակերպեց հայաստանեան գալիք ընտրութիւնների քւէաթերթիկի բովանդակութիւնը։

Սեւա՞ն, թէ՞ «Գեոյչա». գալիք խորհրդարանական ընտրութիւններում հայ հասարակութիւնը պէտք է ընտրութիւն կատարի իր ճակատագրի այս երկու տարբերակների միջեւ։ Էլ սեւ-սպիտակ, նախկին-ներկայ, արեւմտամէտ-ռուսամէտ չկայ։ Կան Սեւանի կողմնակիցներ եւ «Գեոյչայի» կողմնակիցներ։ Պատահական չէր, որ Ալիեւը հայ ժողովրդին յորդորեց՝ «չվախենալ ադրբեջանցիների վերադարձի գաղափարից»։

Հակաիշխանական համակարգերի խնդիրն այս պարզ միտքը ընտրողին հասցնելն է։ Բարդ խնդիր չէ, եթէ չկենտրոնանան էգոցենտրիկ նպատակների շուրջ եւ անկեղծօրէն լծւեն գործի։

Սա նաեւ լայն, ամենալայն համախմբման բնական միջավայր է ստեղծում։

Իսկ թէ ինչու Ալիեւը «խաղաղութեան Նիկոլին» դրեց նման անհարմար վիճակի մէջ, այլ թեմա է։

Related Articles

Back to top button