
Ինչպէս յաճախ պատահում է իրենց թոյլ տւած տգէտների հետ՝ քարտէզները, որոնց վրայ յղում է կատարում Ալիեւը, իրենց մէջ ադրբեջանցիների գոյութեան որեւէ հետք չեն պարունակում։ Քարտէզներում առկայ է Բաքւի նահանգը, որը շատ աւելի փոքր է, քան ներկայումս գոյութիւն ունեցող Ադրբեջանը, ինչպէս նաեւ ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում գոյութիւն ունեցող Ելիզաւետպոլի նահանգը, որի կազմում այդ պահին մտնում էր հայաբնակ Լեռնային Ղարաբաղը եւ համապատասխանաբար նաեւ Երեւանի նահանգը։
News.am



