ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը յայտարարել է, որ Միացեալ Նահանգները յաղթել է երկու համաշխարհային պատերազմներում

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Միացեալ Նահանգները յաղթել է երկու համաշխարհային պատերազմներում, հաղորդում է News.am-ը:

«Մենք յաղթել ենք Առաջին համաշխարհային պատերազմում։ Մենք յաղթել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Մենք յաղթել ենք ամէնը, ինչ եղել է այդ պատերազմների միջեւ եւ ամէնը, ինչ դրանից առաջ է եղել»,- ասել է Թրամփը Ամերիկեան բիզնես ֆորումում իր ելոյթում։

Ամերիկայի նախագահը յաւելել է, որ Միացեալ Նահանգները երբեք պատերազմ չի պարտւել, բայց երբեմն «պայքարի նպատակը յաղթելը չի»։

Related Articles

Back to top button