Ինչ է նշանակում, երբ թուրքն ասում է «հայը մնում է հայ»

ԱՆԱՀԻՏ ՈՍԿԱՆԵԱՆ
Փաշինեան Նիկոլը իր ամբիոնային ելոյթներից մէկում վերջերս վրդովւած ասում էր. «որ ասում ենք՝ թուրքը մնում է թուրք, էնտեղ էլ ասում են՝ հայը մնում է հայ»։
Երբ մենք ասում ենք՝ թուրքը թուրք կը մնայ, ու նայում ենք պատմութեանը, տեսնում ենք ցանկացած պարագայում թուրքերի՝ հայերին բնաջնջելու, սպանդի, արտաքսման, իրաւունքների անտեսման, վայրագութիւնների փաստերը ու մղումը։
Իսկ այդ ինչ է բորբոքւում Փաշինեանը, այդ ինչ է տեսնում թուրքը, ում կողմից այդպէս սրտացաւօրէն գոչում էր ԱԺ ամբիոնից։ Տեսնում է մի ազգ, հնամենի, ում Հայրենիքը ինքը դարեր, տարիներ ու նոյնիսկ օրեր շարունակ գրաւել ու գրաւում է, իսկ նրանք՝ հայերը, ով թրքական անարդարութիւն՝ ապրել են ուզում, մարդավայել ապրել։
Եթէ Փաշինեանը ուզում է համոզել, որ հայի՝ իր Հայրենիքում ապրելու իրաւունքը ստորադաս է թուրքերի ցանկութիւններից, ու դրա համար պիտի իր նման մօտ վազել Էրդողանի մատով կանչելու ժամանակ, խցկւել Ալիեւի ու այլ պաշտօնեաների խօսակցութեան մէջ, թէ՝ գնանք կոֆէ խմենք, ամէն հաւաքի ուրախացնի ու ծիծաղեցնի իր թուրք ու ադրբեջանցի եոլդաշներին, ուզածը տայ, որպէսզի նրանց՝ տարածաշրջանից հայերի լինելութիւնը ջնջելու նկրտումները մարեն՝ սխալւում է։
Փաշինեանին ծաղրածուի տեղ դրած Ալիեւը դեռ 21 թւին ծիծաղում էր հայերի վրայ, ովքեր Նիկոլ են ընտրել՝ այդպիսի դաւաճանական, տգէտ, անհեռատես, թուլամորթ «գերագոյն հրամանատարի»՝ Պատերազմը խայտառակ տանուլ տալուց յետոյ։
25 թւի օգոստոսին Ալիեւը ասում է՝ «հայ հասարակութիւնը հիւանդ է», ամենայն հաւականութեամբ փաշինեանեան իշխանութիւնը հանդուրժելու համար։
Եթէ հերոս հայը զսպում էր թուրքի ամենակուլ ախորժակը, Փաշինեանի կերպարով հային ու Փաշինեան հանդուրժող հային նոյնիսկ ադրբեջանցիներն են արհամարհում։ Ու ինչ էք կարծում՝ խնայելո՞ւ են։ Խնայո՞ւմ են։
Այսքանից յետոյ միայն մարդկային ծաղր է Ալիեւին «Զանգեզուրի միջանցք» տւած, Թրամփին «Թրամփի ուղի» անւանել խոստացած Փաշինեանի «խորամանկութիւնը»։
Ու որ Ալիեւը մերժել է Հայաստանի հրաւէրը՝ մասնակցելու Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենայ Երեւանում 2026 թւականի գարնանը, լրիւ սպասելի է՝ Ալիեւը խելքը հացի հետ չի կերել, որ գնայ այն երկիր, ում մինչեւ երկու օր առաջ եւ մինչեւ վերջ «դուշման» է ասելու։
Panorama.am



