ՄիջազգայինՔաղաքական

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը աջակցել է Թրամփի՝ BBC-ին դատի տալու որոշմանը

«ԱԼԻՔ» – Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը Fox News-ին տւած հարցազրոյցում աջակցութիւն է յայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ BBC հեռուստաընկերութեան դէմ դատական հայց ներկայացնելու ծրագրին՝ յայտարարելով, որ «նրանք ստել են, խաբել են, կեղծել են կադրերը»,- հաղորդում է News.am-ը

Հեռուստաընկերութեանը մեղադրում են այն բանի համար, որ միաւորել է Թրամփի՝ 2021 թւականի յունւարի 6-ի ելոյթի երկու տարբեր հատւածներ՝ հանելով «խաղաղ եւ հայրենասիրական» երթի կոչը եւ դրա փոխարէն ներառելով «պայքարէք ամբողջ ուժով» արտայայտութիւնը, որը հնչել է գրեթէ մէկ ժամ անց։

«Բրիտանիայում շատերն են աջակցում նախագահ Թրամփին եւ ցանկանում են, որ նա դատի տայ BBC-ին, որովհետեւ նրանք մեծ խնդիր են ներկայացնում»,- ասել է Թրասը։

Աւելի վաղ Թրամփը յայտարարել էր, որ իրեն «պարտաւորւած» է զգում դատի տալ բրիտանական հեռուստաընկերութեանը՝ տեսանիւթի կեղծման համար։ Նա սպառնացել էր ներկայացնել մէկ միլիարդ դոլարի վնասի պահանջ։

BBC-ն ներողութիւն է խնդրել Թրամփից եւ յայտնել, որ չի նախատեսում կրկին ցուցադրել «Թրամփ․ երկրորդ հնարաւորութիւն» վաւերագրական ֆիլմը՝ խմբագրւած հատւածներով, սակայն հրաժարւել է փոխհատուցում վճարելուց։

BBC-ի գլխաւոր տնօրէն Թիմ Դէյւին եւ BBC News-ի գլխաւոր տնօրէն Դեբորա Թերնէսը հրաժարական են տւել՝ բացասական արձագանքի պատճառով։

Related Articles

Back to top button