ՄիջազգայինՔաղաքական
Թրամփ. «Աշխարհի իւրաքանչիւր երկիր ցանկանում է միանալ Գազայի հարցով խաղաղութեան խորհրդին»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ աշխարհի իւրաքանչիւր երկիր ցանկանում է միանալ Գազայի խաղաղութեան խորհրդին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բոլորը ցանկանում են լինել խորհրդի կազմում, եւ, ի վերջոյ, դա բաւականին մեծ խորհուրդ կը լինի, քանի որ դրանում կը լինեն բոլոր խոշոր երկրների ղեկավարները»,- ասել է Թրամփը Սաուդեան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի պատւին կազմակերպւած ճաշկերոյթի ժամանակ։
Նշենք, որ խորհուրդը կը ղեկավարի Թրամփը։



