Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Ֆիդան. «Թուրքիան շարունակում է երկխօսութիւնը Հայաստանի հետ»

«ԱԼԻՔ» – Թուրքիան շարունակում է երկխօսութիւնը Հայաստանի հետ: Այս մասին ըստ Yerevan.today-ի՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Հայաստանը ցոյց է տւել յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ յստակ եւ նպատակասլաց դիրքորոշում։ Մենք շարունակում ենք մեր երկխօսութիւնը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում, մենք առաջ ենք տանում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկւող կոնկրետ քայլերի վերաբերեալ»,- ասել է նա։
Ֆիդանը նաեւ նշել է, որ, Թուրքիան Ադրբեջանի հետ յարաբերութիւնները կառուցում է համերաշխութեան հիման վրայ:
«Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցութիւնը զարգանում է ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ հարթակներում»,- նշել է նա։



