ՄիջազգայինՔաղաքական

Բաքուն շարունակում է ամրապնդել պաշտպանունակութիւնն ու ազգային անվտանգութիւնը

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի պաշտպանունակութեան եւ ազգային անվտանգութեան ամրապնդմանն ուղղւած ֆինանսական աջակցութիւնը 2026 թւականի պետական բիւջէի հիմնական առաջնահերթութիւնն է։ Այս մասին ըստ Yerevan.today-ի` յայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սահիլ Բաբաեւը երկրի խորհրդարանի լիագումար նիստում՝ «2026 թւականի պետական բիւջէի մասին» օրէնքի նախագծի քննարկման ժամանակ։

Նախարարի խօսքով՝ 2026 թւականին բիւջէտային ծախսերի 21%-ը՝ 8.7 միլիարդ մանաթը, յատկացւում է պաշտպանութեանը եւ ազգային անվտանգութեանը։ Այս գումարը 319 միլիոն մանաթով աւելի է, քան ընթացիկ տարում։

«2026 թւականի պետական բիւջէի եկամուտները կանխատեսւում են 38.6 միլիարդ մանաթ, իսկ ծախսերը՝ 41.7 միլիարդ մանաթ։ Բիւջէի դեֆիցիտը կը կազմի 3.1 միլիարդ մանաթ։ Բիւջէի ծախսերը կը կազմեն ՀՆԱ-ի 31.1%-ը, եկամուտները՝ ՀՆԱ-ի 28.8%-ը, իսկ դեֆիցիտը կը կազմի ՀՆԱ-ի 2.3%-ը»,- ասել է նա։

Related Articles

Back to top button