ՄիջազգայինՔաղաքական

Ուրսուլա ֆոն Դէր Լայէն. «Ուկրաինայի վերաբերեալ ոչինչ չպէտք է որոշւի առանց Ուկրաինայի»

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի վերաբերեալ ոչինչ չպէտք է որոշւի առանց Ուկրաինայի, յայտարարել է Եւրոյանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դէր Լայէնը, հաղորդում է Tert.am-ը:

«Ինչպէս նոյեմբերի 20-ին նշւեց, 28 կէտից բաղկացած ծրագիր է ներկայացւել։ Մենք կը քննարկենք իրավիճակը ինչպէս եւրոպացի առաջնորդների, այնպէս էլ այստեղ՝ G20-ի շրջանակներում գտնւող առաջնորդների հետ։ Ես նաեւ կը կապւեմ նախագահ Զելենսկիի հետ՝ այս հարցը քննարկելու համար։ Կարեւոր է մէկ հիմնական սկզբունք. մենք միշտ հետեւել ենք այն կանոնին, որ Ուկրաինայի վերաբերեալ ոչինչ չպէտք է որոշւի առանց Ուկրաինայի»,-յայտարարել է Եւրոպական յանձնաժողովի ղեկավարը։

Աւելի վաղ Զելենսկու գրասենեակը յայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը ստացել է պատերազմը կանգնեցնելու վերաբերեալ Թրամփի ծրագիրը։

Related Articles

Back to top button