Թուրք լրագրողը դատւում է Հայոց Ցեղասպանութեան թեմային անդրադառնալու համար

«ԱԼԻՔ» – Լրագրող Թուղչէ Եըլմազի նկատմամբ «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են. 109 տարի շարունակւող սուգ» վերնագրով հրապարակման համար Թուրքիայի քրէական օրէնսգրքի 301-րդ յօդւածի յատկանիշներով գործ է յարուցւել: Դատական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, որը սակայն յետաձգւել է մինչեւ 2026-ի ապրիլի 21-ը։ Ստամբուլի դատախազութիւնը Թուրքիայի հայ երիտասարդների հետ անցկացւած հարցազրոյցը լուսաբանող յօդւածի համար «Bianet» թերթի խմբագիր Թուղչէ Եըլմազի դէմ մեղադրանք էր առաջադրել: Հաղորդում է News.am-ը:
Եըլմազը մեղադրւում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետութեանը, պետական մարմիններին ու կառոյցներին վիրաւորելու» մէջ։ Նա, սակայն նշել է, որ Հայոց Ցեղասպանութեան թեման շօշափելու համար արմատական եւ ազգայնական մէկի հաղորդման հիման վրայ է իր դէմ գործ յարուցւել:



