Լիլիթ Գալստեան. ««Թափառող հաւատացեալների հօտը», որոնց կարելի է մի վինետկայի մէջ տեղաւորել, ի՞նչն է ծափահարում»

«ԱԼԻՔ» – «Եւ, այնուամենայնիւ, դժւարանում եմ հասկանալ, թէ «թափառող հաւատացեալների հօտը», որոնց կարելի է մի վինետկայի մէջ տեղաւորել, ի՞նչն է ծափահարում»: Անդրադառնալով Փաշինեանի «պատարագ» ներկայացումի մասնակիցների վարքագծին՝ իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը՝ աւելացնելով.
«Իր 5000 զաւակների եղերական մա՞հը,
Երեք հազարամեայ հայկական Արցախի էթնիկ զտումն ու կորո՞ւստը,
Բաքւում հայ ռազմագերիների ու Արցախի քաղաքական ղեկավարութեան կեղեքումն ու մեր հաւաքական նւաստացո՞ւմը,
Արեւմտեան Ադրբեջանի օրէցօր մօտեցող ուրւակա՞նը,
Ադրբեջանական զօրամիավորումների կողմից բռնազաւթւած ՀՀ 210 քկմ-ն,
1700-ամեայ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թրքաբարոյ ասպատակութի՞ւնը,
Արցախի հայկական հետքի բարբարոսական ոչնչացո՞ւմը,
Հայաստանի միջազգային նւաստացո՞ւմը,
Շարունակւող կապիտուլիացիա՞ն,
Քաղաքական բանտարկեալների առկայութի՞ւնը,
Խորացող բռնատիութի՞ւնը,
Մեղրիից պոկւող միջա՞նցքը,
Պառակտւած ու խելագարութեան շեմին ապրող հասարակութիւնը,
Թէ՞ համապարփակ քաղաքական ու բարոյական կոլապսն ու ուրացումը։
Ի՞նչը…»։



