ԱԳ նախարարի մեկնաբանութիւնը «Դաւուս»-ի կողմից մասնակցութեան հրաւէրը յետ կանչելու վերաբերեալ

«ԱԼԻՔ» – ԻՌՆԱ-ի համաձայն՝ ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին «Դաւուսի Համաշխարհային Տնտեսական Ֆորումին» Իրանի ներկայացուցչի մասնակցութեան հրաւէրը յետ կանչելու վերաբերեալ գրառում է հրապարակել X-ի իր միկրոբլոգում, որով մեղադրել է Իսրայէլին ու ԱՄՆ-ին՝ տարածած կեղծիքների ու քաղաքական ճնշումների համար։
Արաղչին X-ում գրել է. «Մասնակցութիւնը չեղարկւեց: ՀՏՖ-ն (Համաշխարհային Տնտեսական Ֆորումին-ԽՄԲ.) չեղարկեց մեր մասնակցութիւնը՝ Իսրայէլի կեղծիքների ու քաղաքական ճնշումների ազդեցութեան տակ։
Սակայն կարեւոր փաստն այն է, որ Իրանը պարտաւոր էր պաշտպանել սեփական ժողովրդին ԴԱԷՇ-ի ձեւաչափով զինւած ահաբեկիչներից, որոնք բացայայտօրէն աջակցւում էին Մուսադի կողմից։
Իսկ զաւեշտալին այն է, որ ՀՏՖ-ն Իսրայէլին թոյլ է տւել մասնակցել (նոյնպէս՝ Հերցոգը 2024թ. Յունւարին է մասնակցել), չնայած Իսրայէլի կողմից Գազայում ցեղասպանութեան մեղադրանքներին, մինչդեռ երկակի չափանիշերով Իրանի ներկայացուցչին արգելում են։
ՀՏՖ-ի բարոյական ժեստը կրկնակի չափանիշերի մասին է խօսում, որը ցոյց է տալիս կազմակերպիչների բարոյական անկումն ու մտաւոր սնանկութիւնը: Ճշմարտութիւնն իմանալը հանրութեան իրաւունքն է, իսկ ամօթը կը մնայ նրանց, ովքեր անտեսում են այս փաստը»:



