Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սամուէլ Կարապետեանի քաղաքական ուժը կը կոչւի «Ուժեղ Հայաստան»

«ԱԼԻՔ» – Գործարար, «Տաշիր» ընկերութիւնների խմբի սեփականատէր Սամուէլ Կարապետեանի նախաձեռնած շարժումը՝ «Մեր ձեւովը» քաղաքական ուժ է գրանցել. կուսակցութիւնը կը կոչւի «Ուժեղ Հայաստան»։

Էլեկտրոնային ռեգիստրի տեղեկատւութեան համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցութիւնը գրանցել են Ալեքսան Ալեքսանեանը, Աշոտ Ֆարսեանն ու Լենա Մատթէոսեանը։ Նրանք «Մեր ձեւով» շարժման անդամներն են։

Կուսակցութիւնը ստեղծւել էր դեռ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 8-ին, եւ կոչւում էր «Հայամէտ», այնուհետեւ 2026-ի յունւարի 16-ին անւանափոխւել է «Ուժեղ Հայաստան»-ի։ Կուսակցութիւնը գրանցւած է «Տաշիր» ընկերութիւնների խմբի երեւանեան գրասենեակում՝ Տէրեան 69 հասցէում։

Շարժման մամուլի խօսնակ Մարիաննա Ղահրամանեանը յայտնել է, որ Սամուէլ Կարապետեանի գլխաւորած ուժի կազմակերպական աշխատանքներն աւարտական փուլում են։ Առաջիկայում քաղաքական ուժը հանդէս կը գայ յստակ օրակարգով եւ կը ներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը։

News.am

Related Articles

Back to top button